ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ալիևը ստացե՞լ է Մերկելի աջակցությունը

Ալիևը ստացե՞լ է Մերկելի աջակցությունը
10.06.2016 | 17:34

Բաքուն գոհ է բանակցությունների արդյունքներից, որ նախագահ Իլհամ Ալիևը վարել է Գերմանիա պաշտոնական այցի ընթացքում: Այցը նոր է ավարտվել, բայց Բեռլինյան հանդիպումների ընթացքում հնչած հայտարարությունները մամուլի և փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում են: Այցի ընթացքում քննարկվել են Գերմանիայի հնարավոր ներդրումային նախագծերն Ադրբեջանում, բայց գլխավորը Բաքուն համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու խոստումը:

Ադրբեջանի նախագահը, ըստ ավանդույթի, առավելագույնս արդյունավետ է օգտագործում իր արտասահմանան այցերի յուրաքանչյուր րոպեն: Ադ առումով բացառություն չէր և Գերմանիա ացը: Ոչ լրիվ երկու օրում Իլհամ Ալիևը հանդիպեց Անվտանգության Մյունխենյան կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Ֆրիդրիխ Իշինգերի, Գերմանադրբեջանական ֆորումի նախագահ Հանս Էբերհարդ Շլայերի և կառույցի անդամների, Airbus Group ընկերության գործադիր փոխնախագահ Ժան Պիեռ Թալամոնիի, ԳԴՀ փոխկանցլեր, տնտեսության և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ, մասնակցեց Գերմանաադրբեջանական տնտեսական ֆորումի բացմանը և հավարտ՝ բանակցեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:


Այցի ծրագրի տնտեսական բլոկը բարձրաձայնվեց բիզնես ֆորումում: Գերմանացի ձեռներեցների առաջ ելույթ ունենալով՝ նախագահը նրանց կոչ արեց ակտիվորեն ներդրումներ անել Ադրբեջանի տնտեսության մեջ՝ նկատի ունենալով տրանսազգային նախագծերը՝ «Հարավային գազային միջանցքը» 45 միլիարդ դոլար արժողոթյամբ, տրանսպորտային ծրագրերը, որ իրականացվում են Երոպա-Ասիա հուսալի կապ ստեղծելու նպատակով, ազատ առևտրի գոտու ստեղծման նախագծում՝ Բաքվի միջազգային ծովային առևտրական նավահանգստում: Ադրբեջանական շուկան առանց այդ էլ գրավիչ է գերմանական ընկերությունների համար: Հարավային Կովկասի հետ Գերմանիայի առևտրի 80%-ը Ադրբեջանի հետ է և այդ թիվը մեծանալու է՝ հաշվի առնելով գերմանացի բիզնեսմենների առաջ բացվող նոր հնարավորությունները:


Գերմանիա Իլհամ Ալիևի այցը նպատակ ուներ ոչ միայն տնտեսական համագործակցությունն ակտիվացնել, այդ առումով Ադրբեջանը երբեք խնդիրներ չի ունեցել: Trend-ը նկատում է, որ Բեռլին այցի կարևոր արդյունքներից մեկը դարձավ փաստը, որ Ադրբեջանի նախագահը «Եվրոպայի ամենագլխավոր քաղաքական հարթակներից մեկում նորից նշեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարևոր ցավոտ կետերը: Եվ հստակ հասկացրեց, որ Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է մնում՝ կարգավորման հիմքում միջազգային իրավունքի նորմերն են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որ պահանջում են Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի անհապաղ և աներկբա դուրսբերում:

Trend-ի փորձագետների կարծիքով՝ վերջին ժամանակներս ընդհանուր առմամբ կա հստակ զգացողություն, որ Գերմանիան իբրև ԵԱՀԿ նախագահ կատարելու է միջնորդներին զուգահեռ ինչ-որ քայլեր՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար: Մինչդեռ այցի շրջանակներում շոշափվեց բանակցային գործընթացում Ռուսաստանի դերի և կոնֆլիկտի կողմերի հետ Մոսկվայի ռազմական համագործակցության թեման: Նախագահ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում Գերմանիայի կանցլերը հայտարարեց. «Ռուսաստանը, իհարկե, վճռական դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ: Մենք կօգտագործենք մեր շփումները՝ աջակցելու համար ՌԴ կառավարությանը, ինչպես և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի, և Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մեջ»: Կոնֆլիկտի կողմերին զենքի վաճառքի մասին Իլհամ Ալիևն ասաց. «Փաստը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, Ադրբեջանի ալերգիան չի հարուցում»:

«Մենք Ռուսաստանը դիտարկում ենք իբրև ռազմավարական դաշնակից: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը խոշոր զենքարտադրող երկիր է և կարող է ցանկացած երկրի զենք վաճառել: Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Հայաստանի ալերգիան է հարուցում», ասաց Իլհամ Ալիևը: Նա նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը զենք է գնում նաև Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից, Իրանից և շատ այլ երկրներից, քանի որ մոդեռացնում է իր զինված ուժերը:
Սոհբեթ Մամեդով, "НГ" –ի սեփական թղթակից Ադրբեջանում


Հ.Գ. Եվ ինչի՞ց եզրակացնել, որ Իլհամ Ալիևը ստացել է Անգելա Մերկելի աջակցությունը, եթե հրապարակվածից բացի չեն եղել այլ խոստումներ, որը սակավ հավանական է՝ ելնելով Գերմանիայի իբրև ԵԱՀԿ նախագահող երկրի նախորդ հայտարարություններից ու բազմիցս արտահայտված շահագրգռությունից՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման վերաբերյալ: Թերևս շատ ավելի խորհրդանշական է Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանին Ադրբեջանի ռազմավարական դաշնակից դիտարկելու հայտարարությունը և հենց ռուսական կողմից կա վտանգի հնարավորություն, հատկապես Սանկտ Պետերբուրգում անհայտ ձևաչափով քննարկվող հանդիպման առումով: ՌԴ ԱԳՆ կայքը հաղորդում էր, որ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ հանդիպման մասին ժամանակ «քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ գագաթաժողովի կազմակերպման հարցերը»: Կարճ ժամանակից ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խմբագրեց տեղեկատվությունը՝ թողնելով, որ «զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը և ղարաբաղյան հակամարտության խնդիրները»: Այսինքն՝ եռակողմ գագաթաժողովի կազմակերպումը, որ ենթադրում էր Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպում, շրջանառությունից դուրս բերվեց: Եթե ԵԱՀԿ ՄԽ ռուսական կողմը ֆրանսիական կողմի հետ բանակցում է հանդիպման մասին, որտե՞ղ է ամերիկյան կողմը: Եթե եղել է բոլոր կողմերի նախնական համաձայնություն, ինչու՞ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության տեքստը փոխվեց: ՀՀ ԱԳՆ-ը միայն հաղորդել է, որ հանդիպման մասին պատշաճ պահին տեղեկություն կտրվի:
Առավել հավանականը՝ Ադրբեջանը պահպանում է հրադադարը՝ մասնակի խախտումներով, հենց ռուսական կողմի խոստումներից ելնելով, որ կազմակերպվելու է հանդիպում, որտեղ հայկական կողմին պարտադրվելու է Կազանյան տարբերակը կամ այդ տարբերակի ինչ-որ նոր վարկած՝ անփոփոխ թողնելով տարածքների դիմաց հանրաքվե՝ ինչ-որ ժամանակ սկզբունքը: Իսկ Վիեննայի պայմանավորվածություննե՞րը: Իսկ շփման գծում հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների տեղակայու՞մը: Եթե աշխատի Կազանյան տարբերակը, մեխանիզմներին կփոխարինեն մարդիկ՝ խաղաղապահների տեսքով: Ռուսները շտապում են՝ ռազմավարական դաշնակից Ադրբեջանի շահերից ելնելով, բայց ԵԱՀԿ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ իր խոսքը չի ասել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ